Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգի տոմսերի համար մրցույթ է հայտարարվել
Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը համերգ կտա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում, հայտնում է Комсомольская правда-ն։
Համերգը կկայանա օգոստոսի 14-ին։ Տոմսեր ձեռք բերելու համար կարելի է նաև մասնակցել մրցույթի՝ պատասխանելով մեկ հարցի՝ «Երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար»։
Մոսկովյան համերգի ընթացքում երաժիշտը հանդիսատեսին կներկայացնի Two Siberians նեոդասական գործիքային հայտնի դուետին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր 86-ամյա Ջիվան Գասպարյանը դեռև դեռահաս տարիքում նվագել է Ստալինի համար, պարբերաբար ներկայացրել Հայաստանը հեղինակավոր մրցույթներում։ Նրա շնորհիվ ծիրանի ծառի փայտից պատրաստված դուդուկը ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում, գրում է աղբյուրը։










