Բրիտանական թանգարանը վիրտուալ ճանապարհորդություններ է առաջարկում ժամանակի միջով
Բրիտանական թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել հանգստյան օրերն անցկացնել վիրտուալ իրականության պայմաններում, որի օգնությամբ կարելի է տեսնել՝ ինչպես են ապրել մարդիկ 4.000 տարի առաջ, գրում է Обозреватель-ը։
Թանգարանն իր այցելուներին առաջարկում է իմանալ ամեն ինչ բրոնզե դարի մասին ոչ միայն հնագույն նմուշների, այլև 3D-սարքավորումների, պլանշետների և հատուկ վիրտուալ տան օգնությամբ, որտեղ կարող է միաժամանակ 5 մարդ տեղավորվել։
Բրոնզե դարի 3 նմուշներ, որոնցից մեկը հայտնաբերվել է բոլորովին վերջերս, վիրտուալ իրականության օգնությամբ տեղադրվել են իրենց բնական միջավայրում։










