ՌԴ բնական պաշարների նախարարությունը Պամելա Անդերսոնին հրավիրում է Ռուսաստան

09:00 • 05.08.15

ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը դերասանուհի, ֆոտոմոդել Պամելա Անդերսոնին հրավիրում է մասնակցելու համաժողովի, որը կայանալու է աշնանը Վլադիվոստոկ քաղաքում՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում, գրում է Газета-ն։

 

«Ես հանձնարարել եմ պատրաստել և ուղարկել հրավերը»,- հայտնել է Դոնսկոյը Известия թերթին։

 

Ավելի վաղ Պամելա Անդերսոնը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թույլ չտալ ֆինվալի մսով բեռնված և Իսլանդիայից դուրս եկած նավի անցումը ռուսական ջրերով դեպի Ճապոնիա։

ՌԴ բնական պաշարների նախարարությունը Պամելա Անդերսոնին հրավիրում է Ռուսաստան