Դերասան Փիրս Բրոսնանը փորձել է դանակ անցկացնել օդանավ
Հոլիվուդյան հայտնի դերասան Փիրս Բրոսնանը փորձել է իր հետ ծալովի որսորդական դանակ անցկացնել օդանավ։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի օդանավակայանում։
Ինչպես հայտնում է tass.ru-ն` վկայակոչելով իրավապահներին, սառը զենքը դերասանի մոտ հայտնաբերվել է ինքնաթիռ մտնելուց առաջ իրականացվող ստուգման ժամանակ:
Անվտանգության ծառայության աշխատակիցներն առգրավել են դանակն ու որոշ ժամանակ անց ազատ արձակել Բրոսնանին:










