Եռաչափ արջուկներ Մալթայի լողափին (լուսանկարներ)

10:48 • 06.08.15

Մեր օրերում փողոցային եռաչափ նկարչությունը համարվում է արվեստի ամենատարածված, հետաքրքիր ու ժամանակակից ուղղություններից մեկը: Դրա բազմաթիվ տպավորիչ օրինակների կարելի է հանդիպել մոլորակի ամենատարբեր անկյուններում` մեծ ու փոքր քաղաքներում:

 

Ինչպես նշում է big.picture.ru-ն, հոլանդացի նկարիչ Լեոն Կեերն արվեստի այս ուղղության վարպետներից է, ով իր հերթական աշատանքներից մեկը պատկերել է Մալթայի լողափին:

 

Կեերն ակրիլային ներկերի միջոցով պատկերել է հսկայական «Գամմի արջուկներին», որոնց իրական գեղեցկությունը կարելի է գնահատել միայն վերից հայացք գցելու դեպքում: Աղբյուրը մանրամասնում է, որ դրանց ստեղծման համար հոլանդացին ծախսել է 3 օր:

Եռաչափ արջուկներ Մալթայի լողափին (լուսանկարներ)