Բլեյք Լայվլին և Քրիստեն Սթյուարտը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում
Վուդի Ալենը չի պատրաստվում հրաժարվել իր սեփական սկզբունքից՝ նոր ֆիլմեր թողարկել տարեկան առնվազն մեկ անգամ, և սկսում է իր հերթական, դեռևս անանուն նախագծի նկարահանումները, գրում է buro247.ru-ն։
Նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն օգոստոսին Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Նախագիծը դեռ անվանում չունի, թեև հայտնի է դերասանական կազմը։ Կմասնակցեն Բլեյք Լայվլին, Քրիստեն Սթյուարտը, Ջեսի Այզենբերգը, Փարքեր Փոուզին, Կորի Սթոլը և Բրյուս Ուիլիսը։
Վուդի Ալենի համար այս ֆիլմը կդառնա իրական վերադարձ Նյու Յորք. իր վերջին ֆիլմերը ռեժիսորը նկարահանել է Հռոմում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Ռոդ Այլենդ նահանգում։










