Քոլին Ֆարելը կնկարահանվի Հարի Փոթերի մասին ֆիլմերի շարքի «սփին-օֆում»
Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը կնկարահանվի Fantastic Beasts and Where to Find Them ֆիլմում, որը կդառնա Հարի Փոթերի մասին ֆիլմերի շարքի սփին-օֆը, գրում է lenta.ru-ն:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսները դառնում են այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում:
Նա կխաղա Նյու Յորքից Գրեյվս անունով կախարդի դերը: Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2016 թվականի նոյեմբերի 18-ին:
Գլխավոր հերոս Նյուտ Սկամանդերը պետք է հանդիպի Գրեյվսի հետ ԱՄՆ-ում: Պատմությունը կկենտրոնանա կախարդների և վհուկների գաղտնի հավաքի մասնակիցների հետ Նյուտի արկածների վրա:
Ֆիլմի գործողությունները տեղի կունենան Հարի Փոթերի մասին ֆիլմերի իրադարձություններից 70 տարի առաջ:
Ավելի վաղ ֆիլմում իրենց մասնակցությունն են հաստատել Էդի Ռեդմեյնը, Էզրա Միլերը և Քեթրին Ուոթերսթոնը:
Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Դևիդ Յեյթսը:










