Հրապարակվել են Էռնեստ Հեմինգուեյի մանկության տարիների լուսանկարները (ֆոտոշարք)
Համացանցում հրապարակվել են ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի մանկության տարիների լուսանկարները։ Դրանցում ապագա տաղանդավոր գրողը հագնված է ինչպես փոքրիկ աղջիկ՝ նա կրում է զգեստ և ունի համապատասխան սանրվածք, գրում է Обозреватель-ը։
Լուսանկարներում Հեմինգուեյն այնպիսին է, ինչպիսին նրա ավագ քույրը՝ Մարսելինան։ Իր հուշագրություններում նա գրել է, որ իրենց մայրը միշտ ցանկացել է զույգ աղջիկ ունենալ, այդ պատճառով էլ նման կերպ է հագցրել նաև Էռնեստին։
Հոգեբանները նշում են, որ մանուկ հասակում հագնված լինելով աղջկա նման՝ Հեմինգուեյն ապագայում, կարծես, ընդդիմացել է իր մայրիկին՝ ստեղծելով իր համար հիպերմաչոյի և իրական տղամարդու կերպար։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի






















