Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին կհատկացվի 5 մլն դրամ՝ երաժշտական գործիքներ գնելու համար
14:28 • 06.08.15
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց մի որոշում, որի համաձայն 2015 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից Շիրակի մարզի «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 5 մլն դրամ:
Գումարը տրամադրվում է նվագախմբին համարժեք արժողությամբ երաժշտական գործիքներով ապահովելու համար:
Placeholder










