Իտալիան 80 մլն եվրո կծախսի համաշխարհային նշանակության մշակութային օբյեկտների վերականգնման համար
Իտալիայի զբոսաշրջության, մշակութային գործունեության և մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինին ներկայացրել է «Մշակույթը և զարգացումը» ազգային ծրագիրը, որը ներառում է 12 կարևորագույն նախագիծ երկրի կենտրոնում և հյուսիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ազգային և համաշխարհային նշանակության մի շարք կարևորագույն հուշարձանների պահպանության համար 2015-2016թթ. կհատկացվի 80 մլն եվրո։ Տվյալ գումարին կավելանա նաև 490 մլն եվրո, որը նախատեսված է Իտալիայի 5 հարավային շրջանների համար։
«Իտալական պետությունը կրկին ներդնում է անում մշակույթում և արվեստում»,- հայտարարել է նախարարը։
Ֆրանչեսկինին պարզաբանել է, որ 80 մլն դոլարը նախատեսված է՝ Ուֆիցիի պատկերասրահի, Թուրինի թագավորական համալիրի, Ֆերարա քաղաքում Հրեական մշակույթի ազգային պատկերասրահի, Պիզայի քաղաքային թանգարանում հռոմեական նավերի ցուցադրության և այլ շինությունների վերականգնման համար։










