Ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանը նշում է ծննդյան 45-ամյակը
Լուսանկարը՝ AP Photo/Chris Pizzello-ի
After Earth, Signs, The Sixth Sense հայտնի ֆիլմերի ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը, գրում է rg.ru-ն։
Շյամալանը հնդկական ծագումով ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ է, ով հայտնի է դարձել իր միստիկ թրիլերների շնորհիվ։
Նա ծնվել է Հնդկաստանի Պոնդիշերի բնակավայրում և ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։
Նրա հայտնի ֆիլմերից է After Earth-ը, որում խաղացել են Ուիլ Սմիթն ու նրա որդին։ Իրադարձությունները տեղի են ունենում մեկ դար անց, երբ մարդկությունը ստիպված լքել է Երկիրը և ապրում է Նովա Փրայմ կոչվող մոլորակում:
Մարտական առաջադրանքից հետո գեներալ Սայֆեր Ռեյջը վերադառնում է ընտանիք: Մի անգամ թռչող սարքը, որի մեջ գեներալն է իր որդու հետ, վթարի է ենթարկվում: Հայրը ծանր վիճակում է, և որդին ստիպված է միայնակ հաղթահարել բազում փորձություններ և փրկության ազդանշան տալ:










