Մրայա Քերին իր աստղն ունի Հոլիվուդի փառքի ծառուղում (լուսանկարներ)
Ամերիկյան երգչուհի Մրայա Քերիից 8 տարի է պահանջվել ժամանակ գտնելու և իր պատվին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղադրված աստղի հանդիսավոր բացմանը ներկա լինելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Քերիին երաժշտության և ժամանցի ոլորտում հաջողությունների համար աստղ շնորհելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2007-ին։ Սակայն նա շատ զբաղված էր, այդ թվում՝ Լաս Վեգասի հյուրանոցների և այլ հաստատությունների պաշտոնական բացումներին մասնակցությամբ»,- նշել է KTLA հեռուստաընկերությունը։
Երեկ երգչուհին վերջապես ժամանել է Հոլիվուդ։ Նրա պատվին աստղի համար պատվավոր տեղ է հատկացվել «Դոլբի» թատրոնի մոտակայքում, որտեղ ամեն տարի կայանում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։
«Ես շոյված եմ իմ ստեղծագործական ձեռքբերումների նման գնահատականի համար»,- ասել է Մրայան։
Աստղի բացման արարողության ժամանակ գլխավոր լուրը դարձել է «Կայսրություն» սերիալի հեղինակներից Լի Դենիելսի հայտարարությունն այն մասին, որ Մրայան կմասնակցի հերթական սեզոնի նկարահանումներին։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի






























