Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ տարբերակն է. Ֆաինա Ռանևսկայայի իմաստուն խոսքերը
Ֆաինա Ռանևսկայայի անունը ասոցացվում է հեգնական ծաղրի և կծու կատակների հետ: Նրա աֆորիզմները ծանոթ են շատերին, իսկ այդ դիպուկ խոսքերի ետևում կանգնած է տաղանդավոր մի դերասանուհի և արտասովոր ճակատագրի տեր, իմաստուն մի կին:
Այսօր AdMe.ru-ն հավաքագրել և ներկայացրել է Ռանևսկայայի տաղանդի լուրջ, փիլիսոփայական և ճշմարտացի կողմը ցույց տվող աֆորիզմները:
1. Միայնությունը այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զանգում է միայն զարթուցիչը:
2. Ես հավատում եմ Աստծուն, որը կա ամեն մարդու մեջ: Երբ ես լավ արարք եմ գործում, մտածում եմ, որ դա աստծո ձեռքի գործն է:
3. Մարդիկ իրենք են իրենց համար բարդություններ ստեղծում. ոչ ոք նրանց չի խնդրում ձանձրալի մասնագիտություններ ընտրել, ամուսնանալ սխալ մարդկանց հետ կամ անհարմար կոշիկներ գնել:
4. Ես գիտեմ ամենակարևորը. ես գիտեմ, որ պետք է տալ, ոչ թե վերցնել:
5. Առողջությունը այն է, երբ ամեն օր մի նոր տեղ է ցավում:
6. Ես միշտ չեմ հասկացել մի բան. մարդիկ ամաչում են աղքատության համար և չեն ամաչում հարստության համար:
7. Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ տարբերակն է:
8. Ցինիզմը տանել չեմ կարողանում դրա հասանելիության համար:
9. Ոչինչ այնքան չի ստիպում զգալ միայնությունդ, որքան այն, որ ոչ մեկ չկա, ում կարող ես պատմել երազդ:
10. Եթե հիվանդն ուզում է ապրել, բժիշկներն անզոր են:










