Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ. ԶԼՄ-ներ
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում՝ կապված երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի ամուսնության հետ։ Դերասանուհին հանդիպում է Կասպեր Սմարթի հետ, և զույգը պատրաստվում է այս տարի ամուսնանալ, փոխանցում է loveradio.ru-ն։
Երգչուհին փորձում է չհրապարակել իր հարաբերությունները։ «Նա անում է ամեն ինչ, որ դա գաղտնի մնա, քանի որ չի ցանկանում, որ ինչ-որ մեկը ճնշում գործադրի իր որոշման վրա»,- ասում են երգչուհուն մոտ աղբյուրները։
Սակայն արդեն լուրեր կան հարսանեկան արարողության մոտավոր ամսաթվի մասին։ Արարողությունը նախատեսված է հոկտեմբերին։
Զույգը հանդիպել է 2011-2014թթ.։ Այդ ժամանակ գործը հարսանիքին չհասավ, սակայն այս տարի սիրահարները որոշել են վերսկսել հարաբերությունները։










