Սոֆիա Ռոտարուն նշում է իր 68-ամյակը

21:21 • 07.08.15

Օգոստոսի 7-ին Սոֆիա Ռոտարուն նշում է իր 68-րդ տարեդարձը, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծննդյան  տոնակատարությունն ավելի համեստ է լինելու` ընտանեկան միջավայրում:


Ինչպես Комсомольская правда թերթին պատմել է երգչուհու քույրը` Ռոտարուն այժմ ավելի քիչ համերգներ է տալիս: Նրա խոսքով` Յալթայում, որտեղ այժմ բնակվում է երգչուհին, հանգստացողները քիչ են, իսկ ով էլ մեկնում է Յալթա, այնքան էլ վճարունակ չեն:


Անցյալ տարի երգչուհին իր ծննդյան օրը տոնել է Իսպանիայում, իսկ այս տարի Ռոտարուի մեծ ընտանիքը կհավաքվի Արևմտյան Ուկրաինայի իրենց  հայրական տանը: Այս տարի Ռոտարուն կխախտի իր ծննդյան տարեդարձի առթիվ Յալթայում երկրպագուների համար տոն կազմակերպելու ավանդույթը:


Երգչուհու տնօրենը նշել է, որ այժմ Սոֆիա Ռոտարուն Կիևում շատ աշխատանքներ ունի անելու: Նա նոր երգեր է ձայնագրում և նոր կոստյումներ է կարում, որպեսզի 2016-ին խոշոր համերգային շրջագայության մեկնի նախկին խորհրդային երկրներով:

 

Սոֆիա Ռոտարուն նշում է իր 68-ամյակը