Spice Girls-ը կվերամիավորվի` առանց Վիկտորիա Բեքհեմի (լուսանկարներ)
1990-ական թվականների ամենահայտնի փոփ խմբերից մեկը` բրիտանական Spice Girls-ը, ստեղծման 20- ամյակի առթիվ պատրաստվում է վերամիավորվել ու համաշխարհային շրջագայության մեկնել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արդեն հայտնի է, որ խմբի վերամիավորմանը չի մասնակցի 5 անդամներից մեկը` Վիկտորիա Բեքհեմը, ով երգչուհուց «վերածվել» է տաղանդավոր և ներկայում անչափ զբաղված դիզայների:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1996թ. ստեղծված խումբը պատրաստվում է համաշխարհային շրջագայության մեկնարկը տալ եկող տարի: Քաջատեղյակ աղբյուրը պատմել է բրիտանական պարբերականին, որ խմբի վերամիավորման արդյունքում նախկին 4 մասնակիցները կստանան մոտ 20 մլն դոլար:
















