Շարլիզ Թերոնը նշում է ծննդյան 40-ամյակը (լուսանկարներ)

14:51 • 07.08.15

Մոդել և դերասանուհի Շարլիզ Թերոնն այսօր նշում է ծննդյան 40-ամյակը։ Թերոնը ծնվել է Հարավային Աֆրիկայում։ 16 տարեկանում, մոր խնդրանքով և պնդմամբ, նա մասնակցում է մոդելների մրցույթի և հաղթում։ Հետագայում Իտալիայում Շարլիզը մասնակցում է մոդելների միջազգային մրցույթի, որտեղ հաղթանակից հետո մեկամյա պայմանագիր է կնքում Միլանի մոդելային գործակալության հետ, գրում է РИА Новости-ն։

 

Այդ տարվա ընթացքում նա շրջում է ամբողջ Եվրոպայով, այնուհետև մեկնում Նյու Յորք, որտեղ էլ որոշում է հիմնավորվել վերջնականապես։

 

Թերոնը 2004-ին «Օսկար» մրցանակ է ստացել «Հրեշը» ֆիլմում կատարած դերի համար։ Այդ մրցանակի շնորհիվ դերասանուհին ընդգրկվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում՝ ըստ The Hollywood Reporter ամսագրի։

 

2012-ին դերասանուհին հարավաֆրիկացի տղայի է որդեգրել, ում անվանել է Ջեքսոն։

 

2014-2015թթ. Թերոնը հանդիպում էր Շոն Փենի հետ։ Այս տարվա հունիսին զույգը որոշել է բաժանվել։

 

2015-ին դերասանուհին աղջիկ է որդեգրել Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ անվանելով նրան Ավգուստ։

 

Նա նկարահանվել է «Քաղցր նոյեմբեր», «Հրեշը», «Սատանայի փաստաբանը», «Խելագար Մաքսը, ցասման ուղի» և այլ ֆիլմերում։ 

Актриса Шарлиз Терон перед началом показа фильма "Безумный Макс: Дорога ярости" на 68-й Каннском кинофестивале

 

Кадр из фильма "Два дня в долине"

Кадр из фильма "Белоснежка и охотник"

Актеры Шарлиз Терон и Ченнинг Татум на сцене во время 85-ой церемонии вручения наград американской киноакадемии "Оскар"

Актриса Шарлиз Терон и вице-президент Hasty Pudding Theatricals Дэвид Андерсон

Актриса Шарлиз Терон, получившая "Оскар" в номинации "Лучшая актриса" за роль в фильме "Монстр"

Кадр из фильма "Адвокат дьявола"

Кадр из фильма "Правила виноделов"

Актриса Шарлиз Терон с сыном Джексоном и актером Шоном Пеном

Кадр из фильма "Могучий Джо Янг"

Актриса Шарлиз Терон и бывший президент Южной Африки Нельсон Мандела

Актеры Шарлиз Терон, Бен Аффлек и режиссер Джон Франкенхаймер на премьере фильма "Азартные игры"

Южноафриканская актриса Шарлиз Терон на 64-ом Венецианском кинофестивале

Пять перевоплощений Шарлиз Терон на экране


 

Շարլիզ Թերոնը նշում է ծննդյան 40-ամյակը (լուսանկարներ)