Համացանցում են հայտնվել The Beatles խմբի նախկինում չհրապարակված լուսանկարները
Bel-Air առանձնատանը The Beatles հայտնի բրիտանական խումբը 1964-ին անցկացրել է ֆոտոսեսիա, որի շրջանակներում արված գունավոր կադրերը նախկինում չեն հրապարակվել, գրում է Daily Mail-ը։
Bel-Air-ը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Խմբի անդամ տղաները՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը և Ջորջ Հարիսոնը վայելում են ամառային հանգիստը լողավազանի մոտ։
Լուսանկարներն արվել են Բոբ Բոնիսի կողմից, ով 1964-1966 թվականներին եղել է նրանց շրջագայությունների մենեջերը։
Նշվում է, որ տղաները լուսանկարվելուց առաջ ժամանել էին Լոս Անջելես Hollywood Bowl համալիրում օգոստոսի 23-ին իրենց պատմական համերգ տալու համար։

















