Ուիթնի Հյուսթոնի դստեր սիրեցյալին լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել

14:56 • 08.08.15

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունի ընկերոջը՝ Նիկոլաս Գորդոնին, լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ուրբաթ օրը Ֆուլտոն շրջանի գերագույն դատարանին «լրացված հայցադիմում» է ուղարկվել, որտեղ նշվում է, որ Գորդոնը Բրաունին «թունավոր կոկտեյլ» է տվել, իսկ այնուհետ նրան դեմքով դեպի ներքև սառը ջրով լցված լոգարանի մեջ դրել:

 

Լրատվամիջոցներում նախնական հաղորդագրությունների համաձայն՝ Բոբի Քրիստինան հունվարի 31-ին տեղափոխվել է Ատլանտայի հիվանդանոց, երբ Գորդոնը և երիտասարդների ընդհանուր ընկերը նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում՝ ջրով լցված լոգարանում: Աղջիկը պառկած է եղել դեմքով դեպի ներքև և չի շնչել: Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել, որպեսզի փորձեն փրկել նրա կյանքը:

 

Երգիչներ Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը՝ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը, մահացել է հուլիսի 26-ին՝ վեց ամիս անցկացնելով կոմայի մեջ:

 

Հայտնի է, որ մեկ ամիս առաջ հարազատները որոշել էին դադարեցնել բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։

Ուիթնի Հյուսթոնի դստեր սիրեցյալին լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել