Անտոնիո Բանդերասը նշում է ծննդյան 55-ամյակը (լուսանկարներ)
Այսօր լրանում է հանրահայտ իսպանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, երգիչ, «սրտակեր» Անտոնիո Բանդերասի՝ Խոսե Անտոնիո Դոմինգես Բանդերասի ծննդյան 55-ամյակը, գրում է gazeta.ru-ն։
Առաջին ռեժիսորը, ով ուշադրություն է դարձրել երիտասարդ դերասանի վրա, եղել է Պեդրո Ալմոդովարը, իսկ համաշխարհային փառք նա ձեռք է բերել Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերի շնորհիվ։
Հանդիսատեսին առավել հայտնի է «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ մարտիկը»,«Լրտեսների երեխաները», «Սև ոսկին», «Գայթակղություն» ֆիլմերից։
Նրա ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն։





















