Խելացի մարդը սիրում է սովորել, հիմարը` սովորեցնել. Անտոն Չեխովի մտքերը

21:12 • 10.08.15

AdMe.ru-ն ներկայացրել է 19-րդ դարի հայտնի ռուս գրող Անտոն Չեխովի  խոսքերը, որոնք ցույց են տալիս նրա   սրամտությունն ու պարադոքսալ մտածողությունը:

 
1. Կնոջ հետ Փարիզ մեկնելը նույնն է, թե Տուլա մեկնելիս ինքնաեռ տանես քեզ հետ:


2. Կան մարդիկ, որ միշտ միայն խելացի մտքեր են հայտնում, բայց զգում ես, որ նրանք հիմար են:


3. Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում` հիմարությունը:


4. Ասում են` վերջիվերջո արդարությունը կհաստատվի, սակայն դա ճշմարտություն չէ:


5. Ամեն ինչ հասկանում և ամեն ինչ գիտեն միայն հիմարներն ու խաբեբաները:


6. Մի ցավը միշտ թեթևացնում է մյուս վիշտը: Կանգնեք կատվի պոչին, որի ատամն է ցավում, նրա ցավը կանցնի:


7. Եթե ուզում եք քիչ ժամանակ ունենալ, ոչինչ մի արեք:


8. Ոչ ոք չի ցանկանում մեր մեջ սովորական մարդ տեսնել:


9. Եթե հիվանդության բուժման համար չափազանց շատ միջոցներ են պետք, ուրեմն այն անբուժելի է:


10.  Պետք չէ մարդկանց խանգարել խելագարվել:


11.   «Ցինիկը» հունական բառ է, որը քո լեզվով թարգմանելիս նշանակում է խոզ, որը ցանկանում է, որ ողջ աշխարհն իմանալ իր խոզ լինելու մասին:


12.   «Գտիր ինքդ քեզ». սա շատ կավ խորհուրդ է, ցավալի է, որ մեր նախնիները  չեն սովորեցրել այդ խորհուրդը կիրառելու եղանակը:


13.  Մարդկանցից հեռանալը ինքնասպանություն է:


14.  Խելացի մարդը սիրում է սովորել, իսկ հիմարը` սովորեցնել:
 

 

Խելացի մարդը սիրում է սովորել, հիմարը` սովորեցնել. Անտոն Չեխովի մտքերը