Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չլուսանկարել իրեն բեմի վրա

15:02 • 10.08.15

Լուսանկարը՝ Lucas Jackson / Reuters-ի

 

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չտեսալուսանկարահանել իր ելույթները, հայտնում է The Independent-ը։

 

Նրա խոսքով՝ սմարթֆոնների տեսախցիկները լրջորեն խոչընդոտում են դերասանների աշխատանքին։

 

«Նվաստացուցիչ և տհաճ է դահլիճում տեսնել սմարթֆոնների վրա վառվող կարմիր կամ սպիտակ լույսերը»,- երկրպագուներին ասել է Քամբերբեթչը ներկայացումներից մեկի ավարտից հետո։

 

Նա հավելել է, որ ցանկանում է հանդիսատեսին փոխանցել կենդանի ապրումներ, որոնք կտպավորվեն նրանց հիշողության մեջ, այլ ոչ սմարթֆոններում։

 

Դերասանը խաղում է Համլետի դերը Շեքսպիրի համանուն պիեսում՝ Բարբիկան թատրոնում։ 

Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չլուսանկարել իրեն բեմի վրա