«Սպեղանի» երգչախումբը Ֆլորենցիայի փառատոնից վերադարձել է հաղթանակներով

12:49 • 11.08.15

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան), ս. թ. հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, նվաճել է  Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: Երգչախումբն արժանացել է նաև Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» և «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
 

Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում:


 

«Սպեղանի» երգչախումբը Ֆլորենցիայի փառատոնից վերադարձել է հաղթանակներով