Անջելինա Ջոլին թալիբների կառավարման ժամանակշրջանի Աֆղանստանի մասին ֆիլմի պրոդյուսերն է

12:05 • 12.08.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին դարձել է The Breadwinner անիմացիոն ֆիլմի պրոդյուսերը, որը պատմում է թալիբների կառավարման տարիների Աֆղանստանի կյանքի մասին։ «Անջելինա Ջոլին ընդգրկվել է նախագծում՝ որպես գործադիր պրոդյուսեր` իր Jolie Pas ընկերության միջոցով»,- գրել է Variety պարբերականը։


Ֆիլմի ռեժիսորն է իռլանդուհի Նորա Տվոմին։ Ֆիլմի կենտրոնում 11-ամյա Փարվանա անունով աֆղանացի աղջիկն է, ով հոր ձերբակալության պատճառով ստիպված է տղա ձևանալ՝ ընտանիքի համար գումար վաստակելու համար։

 

Ֆիլմը հիմնված է 2000-ին թողարկված Դեբորա Էլիսի համանուն վեպի վրա։ Գիրքը մասամբ փաստագրական է, քանի որ նրանում ներառված են աֆղանացիների պատմածները, որոնք Էլիսը գրառել է Պակիստանում փախստականների ճամբարում։


«Ժամանակակից աշխարհում միլիոնավոր երիտասարդ աղջիկներ, ինչպես և վեպի հերոսուհին, ապրում են տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում։ Միևնույն ժամանակ նրանք օգնում են իրենց ընտանիքներին գոյատևել այդ ծանր հանգամանքներում։ Տվյալ պատմությունը հիշեցնում է մեզ այդ ներդնման բարոյական կարևորության մասին, որը նրանք բերում են ժամանակակից հասարակություն»,- ասել է Ջոլին։


 

Անջելինա Ջոլին թալիբների կառավարման ժամանակշրջանի Աֆղանստանի մասին ֆիլմի պրոդյուսերն է