Ջութակահար Նարեկ Հախնազարյանը Երաժշտության միջազգային փառատոնին Կատալոնիայում հանդես կգա մենահամերգով
Հայազգի երիտասարդ ջութակահար Նարեկ Հախնազարյանը Երաժշտության 35-րդ միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 20-ին համերգով հանդես կգա իսպանական Տառագոնա նահանգի (Կատալոնիա) Էլ Վենդրել քաղաքի Pau Casals համերգասրահում:
Ինչպես հայտնում է El dia իսպանական պարբերականը` համերգային ծարգրում կհնչեն այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Բախը, Խուդոյանը, Բրիտտենը և Սոլլիման:
Հախնազարյանը միջազգային բեմ բարձրացավ 2011-ին, 22 տարեկանում արժանացավ առաջին մրցանակին և ոսկե մեդալին Չայկովսկու 14-րդ միջազգային մրցույթում, որից հետո համարվում է իր սերնդի լավագույն ջութակահարներից մեկը:










