Կիրա Նայթլին նորածին դստերն արական անուն է տվել
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին հեղինակավոր Elle ամսագրին տված հարցազրույցում վերջապես բացահայտել է դեռ մայիսին ծնված դստեր անունը։
Ինչպես նշում է Tatler-ը, որքան էլ զարմանալի է հնչում՝ 30-ամյա դերասանուհին ու նրա ամուսինը` երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, աղջնակին տվել են Էդի «տղայական» անունը։
Հարցազրույցի ժամանակ Նայթլին խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո ինքը` որպես մարդ, արմատապես փոխվել է և սկսել է գնահատել այն արժեքները, որոնք նախկինում անտեսում էր:










