Ֆրանսիայում առգրավված Պիկասոյի կտավը կվերադարձվի Իսպանիա

12:13 • 12.08.15

Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ աղջկա գլուխը» կտավը, որն առգրավվել էր Կորսիկայում, մոտ ժամանակում կվերադառնա իր հայրենիք՝ Իսպանիա, գրում է РИА Новости-ն։


Ինքնաթիռը, որում գտնվում է կտավը, թռել է կորսիկյան Բաստիա քաղաքից։ Նշանակման կետը, ուր պետք է տեղափոխվի նկարը, չի հաղորդվում։


Օգոստոսի սկզբին ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Կորսիկայում մաքսային զննության ժամանակ նավում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը։ Աշխատանքն արվել է 1913-ին, նրա արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։ Կտավը պատկանում է իսպանացի բանկիր Ջեյմի Բոտենին։

Ֆրանսիայում առգրավված Պիկասոյի կտավը կվերադարձվի Իսպանիա