Ֆանի Արդանն ու Ժերար Դեպարդյոն միասին հանդես կգան Իրկուտսկում ընթացող փառատոնի շրջանակում

15:19 • 13.08.15

Ֆրանսիացի դերասաններ Ֆանի Արդանը և Ժերար Դեպարդյոն կմասնակցեն «Աստղերը Բայկալում» միջազգային երաժշտական փառատոնին, որը կանցկացվի Իրկուտսկում սեպտեմբերի 1-13-ը։

 

Նրանք կբերեն «Երկուսի երաժշտությունը» ներկայացումը, որը կցուցադրվի սեպտեմբերի 5-ին Իրկուտսկի երաժշտական թատրոնի բեմում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ֆանի Արդանին հրավիրել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Դենիս Մացուևը։ Դերասանուհին, իր հերթին, առաջարկել է բեմականացում, որտեղ իր խաղընկերն է Ժերար Դեպարդյոն։ Անձամբ Ֆանին նաև ներկայացման ռեժիսորն է»,- պատմել է թատրոնի տնօրեն Տատյանա Մեզենցևան։

 

Ամբողջ երեկո դերասանները բեմում կլինեն երկուսով։ Դրաման ռուսերեն թարգմանելու համար Իրկուտսկ կժամանեն մի խումբ մասնագետներ։

Ֆանի Արդանն ու Ժերար Դեպարդյոն միասին հանդես կգան Իրկուտսկում ընթացող փառատոնի շրջանակում