Անդրեա Բոչելին անակնկալ է մատուցել նորապսակներին՝ կատարելով Ave Maria երգը (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի իտալացի տենոր Անդրեա Բոչելին Լիգուրիայում հանգստի ժամանակ անակնկալ է մատուցել նորապսակներին. նա կատարել է Շուբերտի Ave Maria-ն։
Երիտասարդ իտալացի զույգը որոշել է պսակադրվել Պորտովեների Սուրբ Պետրոսի վանքում այն պահին, երբ տաճարում է եղել հայտնի երգիչը, գրում է Комсмольская правда-ն։
Գնահատելով պահի կարևորությունը՝ Բոչելին ցանկացել է անակնկալ մատուցել նորապսակներին, ինչն էլ թույլ է տվել եկեղեցու հոգևոր սպասավորը։ Բոչելին աննկատ անցել է վանքի հետևի մասը և զբաղեցրել երգեհոնահարի տեղը։
Երբ հնչել է երգեհոնը, նորապսակները խուճապի են մատնվել, քանի որ երաժշտություն չէին պատվիրել։ Ավելի մեծ է եղել նրանց զարմանքը, երբ երաժշտական գործիքի հետևում տեսել են Բոչելիին։ Իտալիայում նրան գիտեն բոլորը։ Երիտասարդ զույգը չի հասցրել ուշքի գալ, երբ մաեստրոն նույնքան աննկատ լքել է եկեղեցին։















