Դերասան Ջոնի Դեփը մասնակցել է Hollywood Vampires ռոք խմբի նոր ալբոմի ձայնագրմանը

13:10 • 13.08.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը սեպտեմբերին երկու համերգով հանդես կգա հայտնի ռոքեր և վոկալիստ Էլիս Կուպերի և կիթառահար Ջո Փերիի հետ, հաղորդում է ТАСС-ը:

 

Ջոնի Դեփն Էլիս Կուպերի «Հոլիվուդյան վամպիրները» (Hollywood Vampires) ռոք խմբի անդամ կդառնա: Դեփը կիթառ կնվագի, նա նաև մի շարք կատարումներ կկատարի որպես բեք-վոկալիստ:

 

Ջոնի Դեփի մասնակցությամբ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին և 17-ին հայտնի Roxy Theatre գիշերային ակումբում, որը գտնվում է արևմտյան Հոլիվուդում: Դրանից հետո խումբը ողջ կազմով կուղևորվի Բրազիլիայում երաժշտական փառատոնի, որտեղ սեպտեմբերի 24-ին համերգ կունենա Ռիո դե Ժանեյրոյում:

 

Արդեն հայտնի է դարձել, որ Hollywood Vampires-ի համար Էլիս Կուպերի ստեղծած ստեղծագործություններից բացի, Ջոնի Դեփի մասնակցությամբ խումբը կկատարի նաև ռոք երաժշտության այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են The Who խմբի «My Generation»-ը և The Doors խմբի «Break on Through»-ը։

 

Hollywood Vampires-ը միաժամանակ սեպտեմբերի 11-ին թողարկում է իր նոր ալբոմը, որի աշխատանքին Ջոնի Դեփի հետ միասին մասնակցել է նախկին բիթլ Փոլ Մաքարթնին, Foo Fighters-ից Դևիդ Գրոլը, Guns N’Roses-ում նվագած Սլեշը, AC/DC-ից Բրայան Ջոնսոնը։

 

Դերասան Ջոնի Դեփը մասնակցել է Hollywood Vampires ռոք խմբի նոր ալբոմի ձայնագրմանը