Դմիտրի Խվորոստովսկին ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը

15:37 • 13.08.15

Լուսանկարը՝ classicalmusicnews.ru-ի


Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ հունիսին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Ֆլորենսը, փոխանցում է Газета-ն։

 

«Տոնում ենք թերապիայի վերջին օրը։ Ինչպիսի երկար ուղի։ Եվ ես այնքան հպարտ եմ իմ հիասքանչ ամուսնով։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Ֆլորենսը Facebook սոցկայքում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խվորոստովսկին մտադիր է բեմ վերադառնալ այս տարվա հոկտեմբերին։

Դմիտրի Խվորոստովսկին ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը