Քուրթ Քոբեյնի չհրապարակված երգերը կթողարկվեն նոյեմբերին

09:44 • 13.08.15

Նոյեմբերի 6-ին լույս կտեսնեն Nirvana խմբի հանգուցյալ առաջատար Քուրթ Քոբեյնի նախկինում չհրապարակված երգերը, գրում է interfax.ru-ն։

 

Երգերը հնարավոր կլինի լսել DVD սկավառակով, որում կլինի նաև Քոբեյնի մասին վավերագրական ֆիլմ:

 

Ֆիլմի ռեժիսոր Բրեթ Մորգենը պատմել է, որ ֆիլմը մոնտաժվել է 200 ժամ տեսաձայնագրություններից:

 

Երգերի մեջ կլինի 12 րոպե տևողությամբ երգը, որտեղ Քոբեյնը երգում է ֆալցետով։