«Հիշողության օրագիր» ֆիլմը կվերածվի սերիալի
Լուսանկարը՝ theplace.ru-ի
Նիկ Կասավետիսի ռոմանտիկ դրաման կվերածվի սերիալի, սակայն նրա վրա կաշխատեն գրքի հեղինակ Նիկոլաս Սփարքսը և The CW հեռուստաընկերությունը, գրում է buro247.ru-ն։
«Հիշողության օրագիր» ֆիլմն էկրաններին է հայտնվել 2004-ին. դա պատմություն է երիտասարդ տղայի և աղջկա հարաբերությունների մասին, որոնք տարբեր սոցիալական խավերից են։ Գլխավոր հերոսներ Նոյը և Էլին միասին անմոռանալի ամառ են անցկացնում, քանի դեռ նրանց չեն բաժանում ծնողները, այնուհետև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Մեզ ֆիլմից ծանոթ կերպարները կմնան սերիալում, սակայն արդեն ոչ Ռայան Գոսլինգի և Ռեյչել ՄքԱդամսի կատարմամբ։ Եվ եթե լիամետրաժ ֆիլմում հարաբերությունների պատմությունը սեղմ էր ներկայացված և հիմնական շեշտը դրված էր արդեն տարեց հերոսների կողմից օրագրի ընթերցման վրա, ապա սերիալը կպատմի երիտասարդ սիրահարների արձակուրդների և պատերազմից հետո նրանց կյանքի մասին։










