Ջորջ Մարտինը պատմել է՝ ինչպես կավարտվի «Գահերի խաղը» սերիալը

11:16 • 14.08.15

Գրող Ջորջ Մարտինը պատմել է՝ ինչպես կավարտվի «Սառույցի և Կրակի երգը» գրքերի շարքը, որոնց հիման վրա նկարահանվում է «Գահերի խաղը» սերիալը, փոխանցում է Обозреватель-ը։

 

Իր հարցազրույցում նա նշել է, որ պատմության ավարտը կլինի «դառը-քաղցր»։

 

«Ես երբեք չեմ թաքցրել, որ ինձ ոգեշնչում է Թոլկինը (Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկին), և ինձ շատ է դուր գալիս այն՝ ինչպես է ավարտվում «Մատանիների տիրակալը»։ Դա հաղթանակ է, սակայն՝ դառը հաղթանակ։ Ֆրոդոն երբեք չի լինի նախկինը և ստիպված է հեռանալ Վալինոր՝ անմահների երկիր, իսկ մյուս մարդիկ շարունակում են ապրել։ Մոտավորապես դրան ես կձգտեմ»,- ասել է Մարտինը։

 

Այժմ հեղինակն ավարտում է «Ձմռան քամին» շարքի 6-րդ վեպի աշխատանքները։ Գիրքը, հավանաբար, վաճառքի կհանվի սերիալի 6-րդ սեզոնի հետ զուգահեռ՝ 2016թ. ապրիլին։

Ջորջ Մարտինը պատմել է՝ ինչպես կավարտվի «Գահերի խաղը» սերիալը