Զենք, զարդեր և հագուստ. աճուրդի կհանվեն Էլվիս Փրեսլիի անձնական իրերը
Լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի առանձնատանը կկազմակերպվի աճուրդ, որի շրջանակում վաճառքի կհանվեն հանգուցյալ աստղին պատկանած Walther PPK զենքը, զարդերը, հագուստն ու անձնական իրերից մոտ 150 նմուշ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, աճուրդը կկայանա ամերիկյան Մեմֆիս քաղաքում: Աճուրդին մասնակցելու համար բոլոր պոտենցիալ գնորդները պետք է վճարեն 20 դոլար, որպեսզի կարողանան մտնել հանրահայտ Գրեյսլենդ առանձնատուն:
Աճուրդի կազմակերպիչները հուսով են, որ իրենց կհաջողվի հավաքել 1 մլն դոլարից ավելի գումար: Նրանք նշել են, որ վաճառվելիք նմուշների շարքում ամենաթանկը Փրեսլիի զենքն է, որի մեկնարկային գինը 125.000 դոլար է:










