Բաթումում բողոքում են Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի դեմ
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում կիրակի օրը բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ ՌԴ հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի անցկացման։
Երգչի այցին դեմ են ոչ պետական կազմակերպությունները և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները։ Նրանց խոսքերով՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների շրջափակման ֆոնին անընդունելի է ռուս երգիչների համերգների անցկացումը, գրում է apsny.ge-ն։
Ակցայի մասնակիցները հայտարարել են, որ այդ համերգի համար պատասխանատու են ոչ միայն կազմակերպիչները, այլև Բաթումի քաղաքապետարանը։










