Սթիվի Ուանդերը անակնկալ անվճար համերգ է տվել ԱՄՆ-ի մայրաքաղաքում (տեսանյութ)
Երաժշտության լեգենդ Սթիվի Ուանդերն այսօր անակնկալ ու անվճար համերգ է տվել Վաշինգտոնում:
Washington Post-ի փոխանցմամբ` Ուանդերի անակնկալը մատուցվել է RFK Stadium-ում առավոտյան։
Սոցցանցերում #AWonderMoment հեշթեգով նշված համերգին Ուանդերը 3 երգ է կատարել: Հայտարարվել է, որ առաջինը եկած 1000 հոգուն անվճար փքաբլիթներ կբաժանվեն, սակայն, ըստ աղբյուրի, մի քանի հարյուր մարդ է ներկա եղել:
Տեսանյութը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:










