Էլթոն Ջոնը բողոքում է Վենետիկում հոմոսեքսուալիզմի մասին դպրոցական գրքերն արգելելու դեմ

20:16 • 18.08.15

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում միացել է բողոքին, որն ուղղված է Վենետիկի դպրոցներում միասեռական ընտանիքների մասին գրքերն արգելելու դեմ:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բուրնյարոյի համապատասխան որոշումը, որ ընդունվել էր մոտ մեկ ամիս առաջ, «գովերգում է պառակտված հասարակությունը և տգիտություն է սերմանում»:

Արգելված հեղինակներին ի պաշտպանություն Էլթոն Ջոնը զետեղել է իր երկու որդիների ամենասիրած գրքերի մեկի լուսանկարը: Խոսքը Թոդ Փարի «Գիրք ընտանիքի մասին» երկի մասին է: Էլթոն Ջոնի միասեռական ընտանիքում երկու տղա երեխա է մեծանում:

Լուսանկարին կից Էլթոն Ջոնը գրել է. «Այս գրքում պատմվում է ամենն ընդունելու աշխարհի մասին, որում ընտանիքը կարող է լինել ցանկացած ձևի, չափի ու գույնի, իսկ ընտանիքում կարևորը սերն է»:  

Ավելի վաղ Վենետիկի դպրոցների ծրագրից հանվել էր 49 գիրք` ավանդական ընտանիքների պաշտպանության պատճառաբանությամբ: Դրանից հետո մոտ 250 իտալացի գրողներ հետ էին կանչել իրենց գրքերը Վենետիկից:

Էլթոն Ջոնը բողոքում է Վենետիկում հոմոսեքսուալիզմի մասին դպրոցական գրքերն արգելելու դեմ