Կորեացի արվեստագետը ծառի ճյուղերից և կոճղերից արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

09:13 • 18.08.15

Փայտի անպետք կտորները, ծառերի ճյուղերն ու կոճղերը կորեացի արվեստագետ Ջայ Հյո Լիի համար կարող են բավականին օգտակար լինել, քանի որ նա կարողանում է փայտե արձաններ և տարատեսակ արվեստի գործեր ստեղծել, գրում է demilked.com-ը։

 

Նրա աշխատանքները հիմնականում ունեն գնդի կամ քառակուսու ձև, որոնք նա ստանում է մի շարք փայտեր միմյանց միացնելով։

 

Սև հատվածները մեծ կոնտրաստ են ունենում փայլեցված և մշակված փայտերի հետ։
Արվեստագետի առաջին աշխատանքները եղել են երկաթի վրա, սակայն հետագայում նա սկսել է որպես նյութ օգտագործել փայտի տարբեր տեսակներ։

 

Նա իր արվեստանոցն ունի սարերում տեղակայված մեծ առանձնատանը, որտեղ լռության և ներդաշնակության պայմաններում էլ ստեղծում է գեղեցիկ արվեստի գործերը։ 

discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-32discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-30discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-18discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-6discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-10discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-17discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-23discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-21discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-13discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-15discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-11discarded-wood-sculptures-jae-hyo-lee-south-korea-1

Կորեացի արվեստագետը ծառի ճյուղերից և կոճղերից արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)