Aerosmith-ն անվճար համերգ կտա Մոսկվայում
Լուսանկարը՝ HELGA ESTEB-ի
Ամերիկյան Aerosmith ռոք խումբը կժամանի Մոսկվա՝ սեպտեմբերի 5-ին Քաղաքի օրվա կապակցությամբ անվճար համերգ տալու համար, գրում է Лента-ն։
Շոուն կկայանա Լուբյանսկայա հրապարակում։ Սթիվեն Թայլերի գլխավորությամբ խումբը 1.5 ժամ տևողությամբ համերգ կտա։
Արդեն սկսվել է բեմի շինարարությունը։ «Կառույցը կունենա մինչև 50 մ լայնություն, 35 մ բարձրություն և 22.5 մ խորություն։ Աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի 3-ին, իսկ հաջորդ օրը բեմը կտրամադրվի արտիստներին՝ փորձերի համար»,- նշում են կազմակերպիչները։
Aerosmith-ի սարքավորումները Մոսկվա կբերվեն առանձին ինքնաթիռով։










