Նոյեմբերին կթողարկվի «Առյուծ արքա» ֆիլմի շարունակությունը (տեսանյութ)
Կալիֆորնիայում կայացած «D23 Expo»-2015 ցուցահանդեսում ներկայացվել է «Դիսնեյ» ալիքի նոր նախագիծը՝ մուլտսերիալ՝ 1994թ. «Առյուծ արքա» ֆիլմի մոտիվներով։ 2015թ. նոյեմբերին կցուցադրվի հեռուստատեսային լիամետրաժ անմիացիոն ֆիլմը, իսկ 2016 հունվարին կմեկնարկի մուլտսերիալը, գրում է filmpro.ru-ն։
Ինչպես լիամետրաժ մուլտֆիլմի, այնպես էլ մուլտսերիալի սյուժեի հիմքում կլինի Կիոնը՝ թագավոր Սիմբայի և նրա կնոջ՝ Նալայի 2-րդ որդին։ Մուլտֆիլմից տեղադրված հատվածում երևում է ոչ միայն Կիոնը, այլև նրա Բունգա անունով ընկերը։
Ինչպես և Սիմբան, նրա որդին նույնպես երիտասարդ տարիքում հայտնվում է տհաճ իրավիճակներում, հենց այդ պատճառով էլ նրան արգելված է այցելել որոշ վայրեր։ Բունգան հայտնվում է բորենիների մոտ, իսկ Կիոնը ստիպված է լինում հավաքել ուժերը՝ լավագույն ընկերոջը փրկելու համար։
Օրիգինիալ մուլտֆիլմից կվերադառնան նաև արդեն հայտնի կերպարներ՝ Տիմոնը, Պումբան և, իհարկե, Սիմբան և Նալան։










