Քրիստեն Սթյուարտը և Թեյլոր Լոթներն «Ուլտրաամերիկացիները» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Որոշելով վերհիշել անցյալը՝ դերասանուհի Քրիստեն Սթյուարտն «Ուլտրաամերիկացիները» կատակերգություն-մարտաֆիլմի հոլիվուդյան պրեմիերային է հրավիրել «Մթնշաղը» ֆիլմից իր գործընկերոջը։ Սակայն ոչ Ռոբերտ Պատինսոնին, գրում է tatler.ru-ն։
Դերասանուհին ընկերական հարաբերությունների մեջ է ֆիլմի մեկ այլ դերասանի՝ Թեյլոր Լոթների հետ, ով վամպիրների մասին ֆիլմում խաղացել է Ջեյկոբ Բլեքի դերը։
Դերասանուհին ընկերացել է նաև «Ուլտրաամերիկացիները» ֆիլմի նկարահանման հրապարակի իր գործընկերոջ՝ Ջեսի Այզենբերգի հետ. կարմիր գորգին սովորաբար ամաչկոտ տղան կատակներ է արել՝ զվարճացնելով դերասանուհուն:





















