Արևմտյան ռոք խումբն առաջին անգամ համերգ է տվել Հյուսիսային Կորեայում
Սլովենիայից Laibach խումբը դարձել է առաջին արևմտյան ռոք խումբը, որը ելույթ է ունեցել Հյուսիսային Կորեայում։ Սլովենացի երաժիշտները չորեքշաբթի օրը 45 րոպե տևողությամբ համերգ են տվել Փհենյանում՝ 1500 մարդու համար, գրում է Deutsche Welle-ն։
Սակայն նրանց երգացանկը խիստ տարբերվել է խմբի սովորական ելույթներից։ Մասնավորապես՝ Laibach-ը կատարել է Հյուսիսային Կորեայում հայտնի The Sound of Music մյուզիքլի 2 ստեղծագործությունները և կորեական ժողովրդական երգ՝ տեղացի դաշնակահարներից մեկի ուղեկցությամբ։
Համերգին ներկա չեն եղել հյուսիսկորական կառավարության անդամները։ Համերգի կազմակերպիչ նորվեգացի Մորտեն Տրովիկի խոսքով՝ խումբը հրավիրվել է իշխանությունների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյա հաղթանակի առթիվ։
Laibach-ի երգացանկը խիստ գրաքննություն է անցել, կառավարությունը թույլ չի տվել կատարել երգերի մի մասը և ցուցադրել որոշ տեսապատկերներ համերգի ժամանակ։










