Malaika Raiss-ն «Աստղային պատերազմների» թեմայով զարդերի հավաքածու կթողարկի

15:22 • 21.08.15

Բեռլինում հիմնադրված Malaika Raiss ընկերությունը պատրաստվում է «Աստղային պատերազմների» թեմայով զարդերի հավաքածու թողարկել, որի համար ֆիլմի հեղինակներից արդեն հատուկ թույլտվություն է ստացել, գրում է luxuo.com-ը։

 

Disney ընկերությանը պատկանող Lucasfilm ltd-ն համաձայնել է, որ Raiss ընկերությունը սկսի թեմատիկ զարդեր թողարկել։ Հավաքածուն կթողարկվի «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմի ներկայացման հետ համատեղ։

 

Զարդերի գները կտատանվեն 100-700 դոլարի սահմաններում, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված կլինի 18 կարատանոց ոսկուց, վարդագույն ոսկուց և ադամանդներից։

 

Ներկայում միայն երկու օրինակ է ներկայացվել բրենդի Facebook-ի էջում՝ կայսերական տիեզերանավ- ականջօղերն ու Դարթ Վեյդերի դեմքով կախազարդը։

 

Հավաքածուն կներկայացվի հոկտեմբերին, իսկ խանութներում վաճառքի կհանվի մինչև Սուրբ Ծնունդը։

Malaika Raiss-ն «Աստղային պատերազմների» թեմայով զարդերի հավաքածու կթողարկի