Բակո Սահակյանը ներկա է գտնվել Զորի Բալայանի «Արմենիա. Ծովից ծով» ֆիլմի շնորհանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ներկա է գտնվել գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի «Արմենիա. Ծովից ծով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման արժեքավոր նյութի պատրաստումը՝ այն կարևորելով քաղաքական, կրթամշակութային և դաստիարակչական տեսանկյուններից:










