Հոլիվուդում կէկրանավորեն Դանթեի «Աստվածային կատակերգությունը»
Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերությունը սկսել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության հիման վրա ֆիլմի ստեղծման աշխատանքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այլ կինոստուդիաների հետ ուժեղ պայքարում Warner Bros.-ը Դուեյն Ուորելից ձեռք է բերել Inferno («Դժոխք») ֆիլմի սցենարը, որն «Աստվածային կատակերգության» առաջին մասի նրա մշակումն է։ Սցենարի հիմքում Ուորելը դրել է Դանթեի և Բեատրիչեի սիրո պատմությունը, որն էլ հետաքրքրել է Հոլիվուդին»,- գրում է Deadline պորտալը։
Համաձայն հոլիվուդյան աղբյուրների՝ կինոընկերությունն այժմ ընտրում է ռեժիսորին, որից հետո կորոշվեն գլխավոր դերակատարները։
Հաջողության դեպքում Warner Bros.-ը մտադիր է նկարահանել ևս առնվազն 2 ֆիլմ, որոնց հիմքում կլինի «Աստվածային կատակերգությունը»։










