Թե ինչպես են իսլամիստները Սիրիայում ավերում 1500 տարվա եկեղեցին (լուսանկարներ)
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում հին վանք է ոչնչացրել:
Այժմ լրատվամիջոցները տարածում են այդ վայրագության լուսանկարները, որը ԻՊ-ն էլ տարածել է սոցցանցերում:
Դրանցում երևում է, թե իսլամիստները ինչպես են բուլդոզերներով ավերում Սբ Էլիանի վանքը Սիրիայի կենտրոնական Կարյաթայն քաղաքի մոտ: Ավերվել է նաև վանքի տարածքում գտնվող ասորական կաթոլիկ եկեղեցին, որը թվագրվում է 5-րդ դարով:
ԻՊ-ն այս քաղաքը գրավել էր օգոստոսի սկզբին, մերձակայքից տասնյակ քրիստոնյաներ էին առևանգվել:





















