Կասկադում կազմակերպվել է «Քաղաքը ջազ է լսում» խորագրով համերգ. քաղաքապետարան
«Երևանյան ամառ 2015» ծրագրի եզրափակիչ միջոցառումներից էր ջազի օրը։ «Քաղաքը ջազ է լսում» խորագրով համերգն ունկնդրելու էին այսօր եկել բազմաթիվ երաժշտասերներ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացօթյա բեմում հանդես են եկել երևանյան ամենահանրահայտ ջազմեններն ու ջազբենդերը՝ Արմեն Թութունջյանը՝ «Չիկո և ընկերներ» բենդով, Լևոն Մալխասյանը, «MARBEY & Free Form» ջազ բենդը, Գարիկ Սարիբեկյանի «Նյուանս» էթնոջազ բենդը` հայ ու արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։










