ԱՄՆ ոստիկանությունը խուզարկել է Kiss խմբի առաջատար Ջին Սիմոնսի տունը
ԱՄՆ ոստիկանությունը հինգշաբթի օրը խուզարկել է Kiss ռոք խմբի հիմնադիր և առաջատար Ջին Սիմոնսի՝ Լոս Անջելեսում գտնվող տունը, գրում է ТАСС-ը։
Ոստիկանությունը վստահեցրել է, որ հետաքննություն չի անցկացվում ո՛չ Սիմոնսի, ո՛չ երաժշտի ընտանիքից մեկ այլ մարդու նկատմամբ: Խուզարկություն անցկացնելու պատճառները չեն հստակեցվում:
Իր հերթին՝ Kiss խմբի առաջատարի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ խուզարկությունը կապված է եղել հանցագործության հետ, որը «կարող էր իրականացված լինել» երաժշտի տան տարածքում։
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ այդ ընթացքում Սիմոնսը եղել է Լոս Անջելեսից դուրս՝ համերգային շրջագայությունների։










