Թողարկվել է Շվարցենեգերի որդու մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է «Սկաուտներն ընդդեմ զոմբիների» կատակերգության առաջին թրեյլերը, որում գլխավոր դերերը կատարել են Թայ Շերիդանը և Պատրիկ Շվարցենեգերը, ով Առնոլդ Շվարցենեգերի ավագ որդին է, գրում է Корреспондент-ը:
Հոլովակում պատմվում է բոյսկաուտների մասին, ովքեր գոյատևում են զոմբի-ապոկալիպսիսի պայմաններում: Կենդանի մեռյալների հարձակումը տեղի է ունենում այն պահին, երբ նրանք գտնվում են գիշերային ակումբում:
Ֆիլմի ռեժիսորն է Քրիստոֆեր Լենդոնը, պրեմիերան կկայանա հոկտեմբերի 23-ին:
Պատրիկ Շվարցենեգերը դերասանական կարիերան սկսել է 2 տարի առաջ և արդեն նկարահանվել է երկու ֆիլմում:










